«Քամին ուռիների մեջ» վեպը անգլիական դասական գրականության լավագույն գործերից է: Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին և հռչակ բերել հեղինակին՝ Կենեթ Գրեհեմին: Վեպում իրար հաջորդող դանդաղընթաց և արագընթաց գործողությունների կենտրոնում չորս մարդակերպ կենդանիներն են՝ Դոդոշը, Խլուրդը, Ջրամուկը և Գորշուկը:..